PETOOR. Հայկական գիշերազգեստներ, որոնք կաորղ են կրել նաև առօրյայում (PHOTO)
Lifestylewnews.am-ը գրում է.
Հայկական շուկայում վերջին տարիներին սկսել են հայտնվել տեղական ապրանքներ` հայկական արտադրողի կողմից: Այս լավ միտումը գնալով մեծ թափ է առնում, որն էլ նպաստում է տեղական շուկայի զարգացմանը: Այս ենթատեսքստում մի խումբ դիզայներներ ստեղծել են հայկական գիշերազգեստների հավաքածու: Այդ ոճի գիշերազգեստները նախատեսված չեն միայն քնելու համար. կարելի է զբոսնել փողոցում, հանդիպել ընկերներին, դուրս գալ սրճելու, ճանապարհորդել դեպի արևադարձային երկրներ, մասնակցել երեկույթների, հագնել տանը ու վայելել ընտանեկան մտերմիկ թեյախմությունը: Հավաքածուն հանրությանը կներկայացվի հուլիսի 16-ին, ժամը` 19:00-ին, Երևանի «Սիրահարների» այգում (ամֆիթատրոնի հատված, Մարշալ Բաղրամյան պող. 21):
Երեկոյի ընթացքում առաջին անգամ հայկական ապրանքանիշը կներկայացնի իր հավաքածուն, հատուկ հյուրերի և այցելուների համար կկազմակերպվի խաղարկություն, ինչպես նաև բրենդի դեմքը` երգչուհի Մարինե Հակոբյանը, նույն ինքը Marbey-ը, սեփական փորձով կպատմի դրա հարմարավետության մասին:









Ֆոտոշարքի արտ-տնօրեն՝ Ռուզաննա Վարդանյան
Լուսանկարիչ՝ Գագիկ Պետրոսյան
Դիմահարդարումը՝ Նատալի Տոնոյան
Վարսահարդարումը՝ Մելինե Ղորխմազյան
Նկարահանման վայրը՝ «Երևան Սիթի» սուպերմարկետ, «Հայաթ փլեյս» հյուրանոց, «Պապարացցի» ակումբ: