Հայաստանն ընդգրկվել է առանց վիզային ռեժիմի տուրիստական լավագույն երկրների ցանկում
Lifestylewnews.am-ը գրում է.
Ռուսաստանցիների համար առանց վիզային երկրների ցանկում ներառված է շուրջ 70 պետություն։ Դրանց թվում է նաեւ բոլորիս կողմից հայտնի ու սիրված Թաիլանդն ու Վիետնամը։
Life-ն ընտրել է արձակուրդ ուղեւորվելու համար լավագույն երկրներն ու ներկայացրել, թե ինչպես հասնել առանց վիզային ռեժիմի երկրներ, ինչ տեսնել այնտեղ եւ որքան դա կարժենա։

Յուրաքանչյուրն ունի իր նախընտրելի հանգստի տարբերակը. ոմանք նախընտրում են լողալ եւ արեւայրուք ընդունել Մոնտենեգրոյում, ուսումնասիրել Մակեդոնիայի հյուրընկալությունը կամ վայելել Հայաստանի նրբաճաշակ խոհանոցը։

Հայաստան. «Եղել եմ Երեւանում, Ջերմուկում, Սեւանում, Էջմիածնում, Ստեփանակերտում եւ Շուշիում։ Ամռանը ծրագրում եմ կրկին մեկնել այնտեղ եւ այցելել այլ քաղաքներ, բարձրանալ լեռներ, լողալ Սեւանում եւ այլ լճերում։ Ինչ կարող եմ ասել. այն դրախտ է երկրի վրա։ Բնությունը, ճարտարապետությունը, հնագույն պատմությունը, խոհանոցը, իսկ ամենակարեւորը՝ մարդիկ, ովքեր բարյացկամ են ու գեղեցիկ. իմ սիրտը պատկանում է այդ երկրին»։

Life-ը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին գալ Հայաստան, մասնավորապես՝ լինել Տաթեւի վանքում, նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, վայելել հայկական խորովածը, հիանալ Արարատ լեռով, Երեւանի երգող շատրվաններով, ինչպես նաեւ տեսնել, թե ինչպես են ստանում հայկական կոնյակը։
Զբոսաշրջիկը ներկայացրել է դեպի Հայաստան տոմսերի գինը, տրանսպորտի գինը, ինչպես նաեւ երկիր այցելելու տարվա լավագույն ժամանակը (ըստ կայքի, դա մայիսից-հուլիս ընկած ժամանակահատվածն է)։
Կայքի ցուցակում ընդգրկվել են նաեւ Ղազախստանը, Մարոկոն, Վրաստանը, Մոնղոլիան, Սերբիան, Մոնտենեգրոն եւ Իրանը։