Բաստիան Շվայնշտայգերի հարսանեկան արարողությունը` ֆոտոշարքով
LifestyleԳերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերի ու թենիսիստուհի Անա Իվանովիչի` օրերս կայացած հարսանիքը ԶԼՄ-ների կողմից քննարկվող թոփ թեմաներից է:
Ինչպես նշում է Tatler-ը, զույգն իրենց կյանքի թերևս կարևորագույն օրը կազմակերպել է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում` իտալական Վենետիկում:
Հայտնի է, որ հարսանեկան արարողության ծրագիրը եղել է գերհագեցած, ուստի` այն բաժանվել է 2 մասի ու տևել է 2 օր: Սկզբում զույգի միությունը գրանցվել է Պալացո Կավալի Ֆրանկետիում, ինչից հետո նորապսակները գնացել են ջրային զբոսանքի: Իսկ հաջորդ օրը Միզերիկորդիա աբբայության եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության ճոխ արարողությունը, որին ներկա են եղել մարզական աշխարհի մի շարք անվանի ներկայացուցիչներ:
Աղբյուրը նկատում է, որ առանձնակի ուշադրության է արժանի հարսնացուի ընտրած կուտյուրային զգեստն ու քողը, որոնք միաժամանակ ճոխ են և զուսպ` վկայելով Իվանովիչի անթերի ճաշակի մասին:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք զույգի հարսանեկան ֆոտոշարքը.




















