Առնոլդ Շվարցնեգերին Լոս Անջելեսում «բռնացրել են» արտաամուսնական կապից որդու հետ
LifestyleԱռնոլդ Շվարցնեգերին Լոս Անջելեսում «բռնացրել են» արտամուսնական կապից ծնված որդու` Ջոզեֆի հետ: Ջոզեֆ Բաենան, որին լույս աշխարհ է բերել Առնոլդ Շվարցնեգերի նախկին տնային տնտեսուհի Միլդրեդ Բաենան, հոր իսկական պատճենն է։ 18-ամյա տղան Առնիի հետ հեծանվային զբոսանքի է գնացել:



Կալիֆորնիայի նախկին նահանգապետը որդու հետ հեծանվով հասել է Վենիսում (Լոս Անջելեսի շրջակայքը) իր նախընտրած մարզասրահ:

68-ամյա դերասանը հոյակապ տեսք ուներ: Իմիջիայլոց, Առնին անձամբ է որդուն մարզում։


Առնոլդի մյուս որդին` Պատրիկը այդ ընթացքում շրջել է հեծանվով, բայց` մենակ:

Ճիշտ է, փոխարենը 22-ամյա տղային սպասել է ընկերուհին` Էբբի Չեմպիոնը, որն ինչ-որ բան էր մոռացել Պատրիկի մեքենայի մեջ:

