Վերա Բրեժնեւան դուստրերի հուզիչ լուսանկար է ցուցադրել
LifestyleՎերա Բրեժնեւան բավականին ակտիվ է իր Instagram-ում: Երգչուհին մշտապես նորություններ եւ նոր լուսանկարներ է հրապարակում բաժանորդներին: 34-ամյա երգչուհին, որը վերջերս Youtube-ի իր ալիքում տեսահոլովակ էր ներկայացրել անգլալեզու Feel երգի համար, այժմ հանգստանում է Հնդկաստանում եւ հեռու է դուստրերից:
Լուսանկարում Սոնյան Սառայի ձեռքն է բռնել, աղջիկները նայում են իրար աչքերի մեջ:
Բրեժնեւայի աղջիկները սպիտակ հագուստ են հագել, իսկ մազերը միանման եւ գեղեցիկ հարդարված են:

«Ես եւ ես», – լուսանկարի տակ կարճ գրել է երգչուհին՝ ավելացնելով «սեր», «ընտանիք» եւ «քնքշություն» հեշթեգները: