Դևիդ Քեմերոնի կինը հրաժեշտի ժամանակ կրում էր 2000 դոլար արժեցող զգեստ (ֆոտո)
LifestyleՄեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նախօրեին հրաժեշտ տվեց ինչպես պաշտոնին, այնպես էլ Դաունինգ Սթրիթում գտնվող իր տանն ու ընտանիքի հետ միասին հեռացավ։
Հրաժեշտի արարողությանը Դևիդ Քեմերոնի կինը՝ Սամանտա Քեմերոնը, ընտրել էր սերբ դիզայներ Ռոկսանդրայի զգեստներից, ով նաև համարվում է Միշել Օբամայի, ինչպես նաև Քեյթ Միդլթոնի սիրելի դիզայները։
Սամանտան այս զգեստով էր ժամանել Բուքինգհեմյան պալատ՝ ներկա լինելու ամուսնու հրաժարականին։ Զգեստի հետ Սամանտան համադրել էր սև բարձրակրունկներ և սև գոտի։ Զգեստն արժե 1495 ֆունտ, որը համարժեք է մոտ 2000 դոլարին։

