Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Էրեբունի-Երևան 2796» ամյակին ընդառաջ շնորհավորել է երևանցիներին և մաղթել տոնական տրամադրություն: Այս մասին Orer.am-ը տեղեկացել է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառումից. «Մայրաքաղաքի տոնը տոն է բոլորիս համար: Եվ այն պետք է զգան նաև մարդիկ, որոնց առօրյան ավելի հոգսաշատ է: Երևանի 2796-ամյակն առիթ էր մեր աջակցության կարիքն ունեցող երևանցիներին անակնկալ մատուցելու և մայրաքաղաքի տոնը նրանց համար ևս լիարժեք դարձնելու համար: Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում իրականցվում է սոցիալական ծրագիր, որն արդեն մեկնարկել է, և 2796 երևանցիներ քաղաքապետարանի կողմից կստանան ամենատարբեր նվերներ: Շնորհավորում եմ բոլորին և մաղթում, որ քաղաքի արդեն տոնական տրամադրությունը մեզ ուղեկցի մինչև հոկտեմբերի 12-ը»,-գրել է Երևանի քաղաքապետը: