Թութ, որով կարող եք ազատվել շաքարախտից, սրտի հիվանդություններից ու անգամ քաղցկեղից
LifestyleԹութը, որը հասանելի է մեր տարածաշրջանում, ունի բազում առողջարար հատկություններ։ Այն կարող է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարախտը, սրտի հիվանդությունները և անգամ քաղցկեղը։
Սպիտակ թութը պարունակում է օրգանական թթուներ, հարուստ է վիտամին C-ով, կարոտինով, պեկտինով, մանրաթելերով։ Այս ակտիվ բաղադրիչներն օգնում են հազի բուժման, ջերմության իջեցման, փորլուծության, գլխացավի ու տարբեր բորբոքային պրոցեսների դեպքում։
Թութը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է խոլեստերինն ու անգամ օգնում է սրտի հիվանդությունների դեպքում։ Այն կիրառվում է ավանդական բժշկության մեջ երկորդ տիպի շաքարախտի դեպքում, քանի որ պարունակում է նյութեր, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։