Կանաչ ըմպելիք բժիշկ Օզի կողմից, որը համարվում է օրգանիզմի վերածնման էլիքսիր
LifestyleԱյս ըմպելիքը հարուստ է վիտամիներով և առողջ մանրաթելերով, պարունակում է քիչ կալորիաներ, սակայն կարևոր միացություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր օրգանի համար։
Ըստ հայտնի բժիշկ Օզի, անհրաժեշտ է սկսել այս ըմպելիքից խմել շաբաթը 1 անգամ, այնուհետ կարելի է անգամ խմել օրական 1 անգամ։
Հյութի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• Մոտ 2 բուռ սպանախ, որն օգտակար է ուղեղին
• 1 վարունգ, որը հիդրատացնում է ու մաքրում օրգանիզմը
• ¼ նեխուր, որն օգտակար է ոսկորներին
• Մի քանի ճյուղ մաղադանոս, ինչն օգտակար է արյան շրջանառության և սրտի ընդհանուր առողջության համար
• Անանուխի 4 տերև՝ համի և հանգստացնող ազդեցության համար
• 3 գազար՝ մաշկի և աչքերի առողջության համար
• 2 կանաչ խնձոր, որն օգտակար է ամեն ինչին
• Կես նարինջ, որն օգտակար է նյութափոխանակությանը
• Կես կիտրոն, որը ևս շատ օգտակար է, քանի որ մաքրում է, թարմացնում ու պաշտպանում օրգանիզմը վիրուսներից
• 1 մատնաչափ կոճապղպեղի արմատ։
Հյութի պատրաստման համար անհրաժեշտ է այս բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, ավելացնել մի փոքր ջուր ու լավ հարել։
Ամբողջ հյութը պետք է լինի մոտ 1 լիտր։ Բաղադրիչների չափաբաժինները կարելի է փոփոխել, արդյունքում հյութի օգտակարությունը չի փոխվի։ Հյութը խմել պատրաստելուց անմիջապես հետո։