Թուրքիան միացել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կազմավորված միջազգային հակաահաբեկչական կոալիցիային
Международные новости“Ռոյթերս”-ը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել երկրի մասնակցությունը Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար ձևավորված հակաահաբեկչական կոալիցիային: Միաժամանակ նաև արտոնվում է ահակահաբեկչական գործողությունների շրջանակներում օտարերկրացի զինվորականների ներկայությունը Թուրքիայի տարածքում և թուրքական ռազմաբազաների օգտագործումն այդ նպատակի համար: Լրատվամիջոցը նշում է, որ Անկարան նման որոշում կայացրեց այն բանից հետո միայն, երբ սիրիական կողմից ահաբեկիչներն ավելի ու ավելի մոտեցան թուրքական պետության սահմաններին: