Ինձ համար ֆենոմենալ ուժ է մայրական բնազդն ու բալիկի կապվծությունը՝ մայրիկին. Էմմա Ասատրյանը՝ չորս ամսական որդու եւ ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 15-ին, լրանում է Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի առաջնեկի՝ Անրիի չորս ամսականը:
Life.panorama.am-ը երգչուհու հետ խոսել է նոր կարգավիճակի եւ սպասվելիք աշխատանքների մասին:
«Որդուս ծնունդից հետո յուրաքանչյուր օրս անցնում է նրա հետ. մենք ամբողջ օրը խաղում ենք, երաժշտություն ենք լսում, լողանում ենք օրը 1000 անգամ, ես հեքիաթներ եմ պատմում նրան կամ միասին լսում ենք տարբեր հեքիաթներ: Այսինքն՝ օրս լիքն է բառի բուն իմաստով, հիմա մտածում եմ, երբ մեծանա, ես ինչպե՞ս եմ անցնելու աշխատանքի, քանի որ նա ասես իմ «բռոշկան է» դարձել ու միշտ ինձ հետ է: Ես այնքան շատ եմ խոսում իր հետ, որ անգամ կողքից կատակելով ասում են, որ եթե այսպես շարունակվի, Անրին վեց ամսականից կխոսի ու կքայլի: Ես պարզապես վայելում եմ որդուս հետ անցկացրած վայրկյանները, անգամ երբ հոգնում եմ, այդ զգացողությունն էլ հաճելի է թվում. ինձ համար ֆենոմենալ ուժ է մայրական բնազդն ու բալիկի կապվծությունը՝ մայրիկին»,- պատմեց երջանիկ մայրիկը: