Ռոյթերս-ը գրում է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելել է երկրի իշխանություններին առանց դատարանի համապատասխան որոշման արգելափակել կայքեր, դրանով իսկ չեղյալ հայտարարելով այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված այն օրենքը, որն իշխանություններին նման հնարավորություն էր տալիս ազգային անվտանգության ու հանրային կարգուկանոնի պահպանության առաջնահերթություններից ելնելով: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ հիշյալ օրենքն հակասում է Թուրքիայի Սահամանադրությանը: Նշենք, որ թուրքական գերագույն դատարանն ադպիսով բավարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը, ով և տվյալ օրենքի հակասահմանադրականության ճանաչման հայցորդն է հանդիսացել երկրի գերագույն դատարանի առաջ: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանն արդեն իշխանությունները արգելափակել էին Twitter-ն ու YouTube-ը այն բանից հետո, երբ վերջիններիս մեջ տեղ գտան հրապարակումներ գաղտնի բանակցությունների վերաբերյալ տեսա և ձայնագրային տարբերակներով, կապված Սիրիա ռազմական ներխուժման հայտնի դեպքերի հետ: Այնուհետև հասանելիությունը վերականգնվեց նույն Սահմանադրական Դատարանի որոշմամբ, որն ապօրինի ու հակասահմանադրական ճանաչեց արգելափակման կառավարական որոշումը: