Երևանի բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտի հիվանդանոցներում և ծննդատանը
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հուլիսի 15-ից 17-ը ԼՂՀ կատարածպաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը և «Շտապբուժօգնությո ւն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Կարինա Աթայանիուղեկցությամբ, այցելել են Ստեփանակերտի ծննդատուն, «Հանրապետական» և «Մանկական» հիվանդանոցներ:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի բուժհաստատությունների բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ: Մասնավորապես, Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում բուժօգնություն են իրականացրել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանները, իսկ «Մանկական» հիվանդանոցում՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետները:
«Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետներն էլ համապատասխան բժշկական ծառայություններ են մատուցել Ստեփանակերտի ծննդատանը: Ըստ այդմ, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանների կողմից այցի միայն առաջին օրվա ընթացքում իրականացվել են 147 հիվանդների մասնագիտական հետազոտություններ և խորհրդատվություն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետների կողմից էլ 76 մանկաբուժական հետազոտություններ են իրականացվել, իսկ 57 կանայք ուլտրաձայնային հետազոտություն են անցել՝ «Շենգավիթ» ԲԿ-ի համապատասխան մասնագետների մոտ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է նաև գի նեկոլոգիական 8 անհրաժեշտ վիրահատություն: Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է նաև 23 անուն անհրաժեշտ դեղորայք: Առողջապահական ակցիան շարունակվում է նաև այսօր: