Քիմ Քարդաշյանը սադրիչ հանդերձանքով գնացել է ընտանեկան լանչի
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այո, կարելի է նախանձել Քիմ Քարդաշյանի` ուշադրություն գրավելու կարողությանը: 35-ամյա հայուհին երեկ արդեն բավականին սադրիչ կերպով ներկայացել էր Լոս Անջելեսի հասարակությանը: Ռեալիթի շոուի աստղը OUE SkySpace միջոցառմանը հայտնվել էր քրոջ` Քենդալ Ջենների հետ:





Այս անգամ 35-ամյա հայուհին ընտանեկան լանչի է ուղեւորվել եւ դարձյալ հագուստը համադրել է ամուսնու` Քանյե Ուեսթի արտադրության բաճկոնակը՝ ռեփերի նոր The Life Of Pablo ալբոմի լոգոյով:
Քիմին է միացել մայրը`Քրիս Ջենները, որն ավելի վաղ դստեր` Քայլի Ջենների հետ հայտնվել էր մեկ այլ միջոցառմանը:

