Նիսում ահաբեկչության ժամանակ կինը ծննդաբերել է
LifestyleՀուլիսի 14-ին երեկոյան Նիսում տեղի ունեցած ահաբեկչության երիտասարդ հղի կնոջ մոտ ցավեր են սկսվել: Նա կարողացել է հասնել ափի սկզբնամասում գտնվող ռեստորանին, որի աշխատողները կնոջը տարել են խոհանոց: Մոտակայքում գտնվող բժիշկների օգնությամբ էլ կինը ծննդաբերել է: Այնուհետև մոր և նորածնի հետևից եկել են փրկարարները:
Հիշեցնենք՝ ահաբեկչությունը, որի հետևանքով 84 մարդ է զոհվել, տեղի է ունեցել Նիսի Անգլիական լողափում, որտեղ բեռնատարը մխրճվել է հավաքված մարդկանց մեջ: Այդ ահաբեկչության ժամանակ զոհվել են Ֆրանսիայի և ևս 8 երկրի քաղաքացիներ, այդ թվում` Գերմանիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Շվեյցարիայի, Մարոկկոյի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ալժիրի: