Վանաձորում 4 երեխա թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоՎանաձորում հուլիսի 16-ից չորս երեխա է թումավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել ստամքոսաաղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ, որոնցից 4-ը անչափահաս են, իսկ 1-ը՝ 18 տարեկան: Ընդունվելու պահին հիվանդների վիճակը եղել է միջին ծանրության, ունեցել են փսխում և լուծ:
Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար է և բարելավվում է: Նոր հիվանդներ չկան։
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես արձագանքել է դեպքին և իրականացրել համաճարակաբանական հետազոտություն։ Պարզվել է, որ բոլոր հիվանդները 2016 թվականի հուլիսի 14-ին մասնակցել են անտառում կազմակերպված խնջույքի, որի ընթացքում օգտագործել են խառը և բազմազան սնունդ: Հարցվել են խնջույքի մյուս բոլոր մասնակցիները։ Նրանց շրջանում գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Բոլորին հորդորվել է առաջին իսկ գանգատների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, անհապաղ դիմել բժշկի: