HP-ն ներկայացրել է աշխարհի ամենաբարակ նոութբուքը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
HP տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենաբարակ նոութբուքը, որը ստացել է Spectre անվանումը:
Ինչպես նշում է techinsider.com-ը, նորույթն իր բարակությամբ գերազանցում է նույնիսկ MacBook Air-ին: Բացի այդ այն ունի շատ շքեղ արտաքին դիզայն ու աչքի է ընկնում տպավորիչ տեխնիկական բնութագրով:
Այն ունի ընդամենը 10.4մմ հաստություն և բավական թեթև է: Spectre-ը համալրված է 1080 պիքսել լուծաչափով և 13.3 դյույմ անկյունագծով ֆուլ HD էկրանով:
Հայտնի է, որ նորույթը նախատեսված է ֆինանսապես ապահոված գնորդների համար, քանի որ արժե 1.169 դոլար:


