Գարեթ Բեյլը նշանադրվել է (ֆոտո)
Lifestylesport.news.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Գարեթ Բեյլի հարսնացուն ընդունել է ֆուտբոլիստի ամուսնության առաջարկը: Հանգստյան օրերին տեղի է ունեցել զույգի նշանադրությունը:
«Նա ասաց «այո»: Այս ծննդյան օրն ու հանգստյան օրերը երբեք չեմ մոռանա: Մեր հարազատների եւ ընկերների հետ երկար կտոնենք»,- Ինստագրամում գրել է Բեյլը, որը Եվրո-2016-ից հետո արձակուրդում է:
Բեյլն ու Էմմա Ռիս-Ջոնսը ծանոթացել են Կարդիֆի ավագ դպրոցում եւ արդեն միասին են 10 տարի: Նրանք ունեն երկու դուստր: