Միայնակ մեղրամսի մեկնած կինը պատրաստել է ֆոտոշարք` փորձելով լրացնել բացակայող ամուսնու տեղը (լուսանկարներ)
LifestyleՊակիստանի բնակչուհի Հումա Մոբինն ու իր ամուսին Արսալաան Սևեր Բհաթը որոշել էին իրենց մեղրամիսն անցկացնել գեղատեսիլ Հունաստանում: Սակայն այնպես է ստացվել, որ Հուման ստիպված է եղել միայնակ մեկնել մեղրամսի, քանի որ դեսպանատունն իր ամուսնուն վիզա չի տրամադրել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սկբզում կինը չի ցանկացել միայնակ մեկնել ռոմանտիկ հանգստի, բայց հետո ամուսնու հորդորների արդյունքում մտափոխվել է:
Հունաստան հասնելուն պես Հուման որոշել է ուշագրավ ֆոտոշարք իրականացնել` լուսանկարներից ամեն մեկում փորձելով լրացնել բացակայող ամուսնու տեղը: Արդյունքում նրա լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում ու գրավել օգտատերերի ուշադրությունը:











