Բարձը կարող է կնճիռների պատճառ դառնալ
LifestyleՅուրաքանչյուր աղջիկ փորձում է պահպանել գեղեցկությունը և երիտասարդությունը առավելագույն երկար ժանակով: Բայց շատերն անգամ չգիտեն, որ կնճիռները կարող են առաջանալ անգամ քնի ժամանակ:
Ինչպես հայտնի դարձավ, դրանց առաջացման պատճառը բարձն է: Կնճիռների առաջացումից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն հատուկ քսուկներ կիրառել, այլև հաշվի առնել քնի ժամանակ գլխի դիրքը:
Պարզվում է, եթե կինը քնում է դեմքը բարձի վրա, ապա քնի ընթացքում նրա դեմքին առաջանում է մոտ 480 կնճիռ, որոնց կեսը զարգանում է մի քանի ամիս շարունակ: