Չծերաղոց Մոնիկա Բելուչին` նոր սերիալի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
LifestyleԴերասանուհի Մոնիկա Բելուչիի անունը մարդկանց մոտ մտազուգորդվում է գեղեցկության ու չխամրող երիտասարդության հետ: Այդ են ապացուցում կրքոտ իտալուհու մասնակցությամբ նոր հեռուստասերիալի նկարահանման հրապարակից արված թարմ լուսանկարները:
Դերասանուհին արդեն 51 տարեկան է: Թվում է, թե ժամանակն անզոր է նարնջագույն հադերձներով Բելուչիի դեմ, ով իր գրավչությամբ ու հմայքով չի զիջում նույնիսկ երտասարդ աղջիկներին: Դերասանուհին նկարահանվում է «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է օպերային երգչուհի Ալեսանդրային:
Նշվում է, որ նկարահանումներն ընթանում են Վենետիկում:





