Քլոե Քարդաշյան vs Թեյլոր Սվիֆթ. Քիմը վայրի գազան է. նրա հետ չկատակե՛ս
LifestyleՔիմի ու Թեյլորի աստղային պատերազմը շարունակվում է:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը ցնցել է բոլորին՝ իր Snapchat-ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ այդ նույն Famous հռչակավոր երգի մասին:

Հիշեցնենք, որ Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան ավնանելով «պոռնիկ», եւ դա բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը պնդում է, որ Թեյլորը նախապես գիտեր երգի մասին եւ այժմ իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին էլ հայտարարել է, որ Քանյեն ամբողջ աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Բանավեճին միացել է նաև Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:
Իսկ այդ ընթացքում համացանցում սկսել են հայտնվել այդ թեմայովմեմեր KimExposedTaylorParty («Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել») հեշթեգով:

Իսկ հիմա մարտի է նետվել նաեւ ծանր հրետանին։ Իր հեղինակավոր կարծիքն է հայտնել Քլոե Քարդաշյանը:
«Քիմն իսկական վայրի գազան է, նրա հետ չկատակե՛ք»,- Twitter-ում գրել է 32-ամյա Քլոեն: Հասկանալով, որ ցանցում բոլորի ուշադրությունը կրկին սեւեռվելու է Քիմի վրա՝ Քլոեն կատակել է. «Գրողը տանի, հիմա, մինչեւ վաղը ոչ ոք ուշադրություն չի դարձնի իմ սոցցանցի գրառումներին»:

Իր հերթին, ավագ քույրը՝ Քորթնին գրել է, որ այժմ քույրերը պետք մի բռունցքի պես միասին լինեն: