ԶԼՄ-ներ. Ադրիանա Լիման ու Սքոթ Իսթվուդը հանդիպում են
LifestyleՀուլիսի սկզբին բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման հանգստանում էր Միկոնոս հունական կղզում ֆուտբոլիստ Սամի Խեդիրայի հետ։ Իսկ օրերս նրան տեսել են այլ երկրպագուի՝ դերասան Սքոթ Իսթվուդի հետ։
Քլինթ Իսթվուդի 30-ամյա որդին և 35-ամյա բրազիլուհի մոդելը միմյանց բազմանշանակ ուշադրության նշաններ էին ցույց տալիս Նյու Յորքի ՝ վերջերս կայացած երեկույթում։ Ականատեսները պնդում են, որ նրանք իրենց պահում էին սիրահարների պես։
Նրանք համբուրվում էին, գրկախառնվում, միմյանց ձեռք բռնում, անհոգ ծիծաղում և շատ երջանիկ տեսք ունեին։ Մոդելի ներկայացուցիչները հերքել են տարածված լուրերը։ Սակայն Սքոթ Իսթվուդը երբեք չի թաքցրել իր համակրանքը Ադրիանայի նկատմամբ։
Վերջերս նա իր Instagram-յան էջում նկար էր տեղադրել, որտեղ նա նայում է դեպի ձախ և կարծես ինչ-որ մեկին փնտրում աչքերով։ «Դուք նկատեցի՞ք, որ ես կադրում մենակ եմ և նայում եմ դեպի ձախ։ Հավանաբար ես տեսել եմ @adrianalima-ին, իսկ տղաները հուշում էին, որ նայեմ դեպի աջ, լուսանկարչին», -գրել է դերասանը։