Հայաստանում ռուսական ռազմաբազայի զորավարժությունների նոր փուլում ներգրավվել են նաև շներ
ОбществоՀայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ինժեներական ստորաբաժանումները սկսել են վարժությունները` ծառայողական շների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժություններում ներգրավված են ավելի քան 100 զինծառայող շներ, որոնք սովորել են տարբե րակել պայթուցիկ իրերը և ռազմական հատուկ տեխնիկայի 10 միավոր: Զորավարժության մասնակիցները կիրառում են ժամանակակից հանդերձանք, պաշտպանության նոր միջոցներ, արդիականացված որոնման համակարգեր բարձրլեռնային պայմաններում:
«Կամհուդ» և «Ալագյազ» կրակակետերում ինժեներական հետախուզում իրականացնող զինվորականները, հրահանգիչների ղեկավարությամբ, անվտանգության պահանջներին հետևելով, սովորել են փնտրել և վնասազերծել տարբեր պայթուցիկ նյութեր: