Արսեն Բաբայանն` ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջի մասին
ОбществоՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին հնչող պահանջներին:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Բաբայանը մասնավորապես նշել է.
«Հարցը կարգավորված է ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածով, ըստ որի՝ արտահերթ նիստ գումարում է ԱԺ նախագահը՝ Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնության առկայության դեպքում: Օրենսդրությամբ նախատեսված առիթների ու պայմանների առկայության դեպքում Ազգային ժողովն իր գործառույթները կիրականանցնի ամբողջ ծավալով»: