Դու գնացել ես ու ինձ թողել անսահման հպարտություն. Հրաչուհի Ութմազյան
LifestyleԱյսօր ռադիոտան պուրակում բացվեցին ռադիոյի և հեռուստատեսության երախտավորների հուշաքարերը: Հուշաքարերից մեկը լուսահոգի Հրաչուհի Ջինանյանի անունով էր: Հաղորդավարուհու թոռնուհին` Հրաչուհի Ութմազյանը, լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում և կատարել հետևյալ գրառումը:
«Դու գնացել ես ու ինձ թողել անսահման հպարտություն ու պատասխանատվություն.... Այսօր ռադիոտան պուրակում բացվեցին ռադիոյի և հեռուստատեսության երախտավորների հուշաքարերը...
Իմ անվան, իմ ձիրքի և իմ ամուր բնավորության համար շնորհակալ եմ քեզ... #hrachuhijinanyan #proudgranddaughter»:
