Վերջին 3 ամիսը սառը ցնցուղ էր հայ ժողովրդի համար. Ազատ Արշակյան
ОбществоՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ վերջին երեք ամսվա ժամանակաշրջանը, կարծես, սառը ցնցուղ լիներ հայ ժողովրդի համար: Սկսած ապրիլյան քառօրյա պատերազմից` մինչև հուլիսի 17-ի ամառային առավոտվա իրադարձությունները` զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք ներխուժելը, ծանր փորձություն է ին հայ ժողովրդի համար:
Իսկ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ կատարվածն անցյալից դասեր չքաղելու հետեւանքն է:
«Այս երեւույթը տարավ տգիտության խորքը: Ես ամեն ինչ պատկերացնում էի, սակայն որ հայը հային պատանդ կվերցներ, եւ նույնիսկ զոհ կլիներ, չէի պատկերացնում: Սա պատահականություն չէր: Տարիներ շարունակ նույն բանը կրկնվում է՝ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, ինչու դաս չէին վերցրել: Ես պարզապես կոչ եմ անում տղաներին, ընդհանրապես բոլորին՝ մտավորականությանը, իշխանությանը, քաղաքական գործիչներին երկխոսության մեջ մտնել»,- եզրափակեց քանդակագործը: