ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություններ են նշանակվել
ОбществоՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ` նշանակվել են ծառայողական քննություններ ցուցարարների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերի առնչությամբ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կ ապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Լրահոսում որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ տեղեկատվություն են տարածել, թե ոստիկանություն բերվածներին ծեծել են, նվաստացրել: Եվ այս ամենը՝ առանց որևէ կոնկրետ փաստ, տվյալ, հասցե նշելու, անորոշ ակնարկներով, ինչ-որ տեսանյութերով, որոնց տեքստը չի լսվում նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Այս «մոտավորությունը» զարմանալի է հատկապես այն առումով, որ հիշյալները նախկինում միշտ հականե-հանվանե են անդրադարձել իրենց պաշտպանյալներին: Այսօր այդպես չէ, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ իրողությունները շահարկվում են: Առաջարկում եմ ձեռնպահ մնալ նման «սիրողական» ու փակուղային գործելակերպից: Ոստիկանության պետի հանձնարարությամբ մեզ փոքրիշատե հայտնի բոլոր դեպքերով նշանակվել են ծառայողական քննություններ: Եթե իսկապես ցանկանում եք պարզվի իրականությունը և հնարավոր մեղավորները պատժվեն, աջակցեք քննությանը՝ դիմեք ոստիկանություն: Դժվարություն ծագելու դեպքում զանգահարեք ինձ կամ տեղեկություն տվեք սոցցանցերով: Սա է իրողությունների ճշմարիտ պատկերը ստանալու ճանապարհը, իսկ հակառակ դեպքում, կրկնում եմ, ստիպված կլինենք կարծել, որ այս ամենը պրիմիտիվ ու ինֆանտիլ փորձեր են՝ ոստիկանությունը թիրախավորված անվանարկելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու նպատակով»,-գրել է նա: