Հայ - ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության ամբիոնը պատրաստել է մագիստրական նոր ծրագիր
ОбществоՀարգելի ընկերներ, Հայ – ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության ամբիոնը պատրաստել է մագիստրական նոր ծրագիր` «Խոցելի խմբերի իրավաբան» մասնագիտացմամբ։ Այս ծրագրին կարող են դիմել նաև բազային իրավաբանական կրթություն չունեցող անձինք։ Մագիստրական կրթությունը համարվում է բարձրագույն իրավաբանական և տրվում է ՀՀ և ՌԴ նմուշի դիպլոմներ։ Մագիստրական ծրագրի ղեկավարն է իրավագիտության դոկտոր Ա. Ղամբարյանը։
Ծրագրի շրջանակներում դասավանդելու են ոլորտի հայտնի մասնագետներ` ի.գ.թ. Դ. Թումասյան, ի.գ.թ. Ա. Փխրիկյան, ի.գ.թ. Ք. Թումանյան ի.գ.թ. Լ. Դալաքյան, ի.գ.թ. Ս. Թորոսյան և այլն։ Պետք է նշել, որ մագիստրական ծրագրում ընդգրկված են նոր հատուկ դասընթացներ` իրավական սոմատոլոգիա, իրավական գերոնտոլոգիա, խոցելի խմբերի հոգեբանությունը և այլն։
Ծրագրին ծանոթանալու համար կարող եք դիմել`Հայ–Ռուսական համալսարան (+374 10) 27-20-94, Адрес:Армения, 0051 Ереван, ул. Овсепа Эмина, 123