Նարդոսի յուղ՝ կնճիռներից, տարիքային բծերից ազատվելու համար
LifestyleԾերությունը հնարավոր չէ կանխել, սակայն վաղաժամ ծերացումը կարելի է կանխել բնական բաղադրիչների՝ այդ թվում բնական յուղերի միջոցով։
Մաշկի համար շատ օգտակար է նարդոսի յուղը, որն անպայման պետք է ներառել գեղեցկության ռեժիմում։
Նարդոսի յուղը բարձր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է մաշկը վնասակար ազատ ռադիկալներից, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ավելին, նարդոսի յուղը խթանում է լավ քունը, ինչը շատ կարևոր է գեղեցիկ մաշկ ունենալու հարցում։
10 կաթիլ նարդոսի յուղին ավելացնել մի փոքր ձիթապտղի յուղ և այս խառնուրդով մերսել մաշկն առավոտյան՝ ցնցուղ ընդունելուց կամ լվացվելուց անմիջապես հետո։
Կատարել այս գործողությունը նաև երեկոյան՝ քնելուց առաջ, և վայելեք Ձեր կատարյալ մաշկը։