Միշոյի շնորհավորանքը կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ
LifestyleՀայտնի ռեփեր Միշոյի ոչ պակաս հայտնի կինը՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Գեղեցկուհին արդեն հասցրել է բազմաթիվ բարեմաղթանքներ ստանալ, սակայն ամենից անկեղծը հենց Միշոյի շնորհավորանքն է։ Վերջինը Facebook-յան իր էջում Սոնայի հետ արխիվային լուսանկար է հրապարակել Հունաստանից, որտեղ զույգը մեկնել էր մեղրամիս անցկացնելու, եւ գրել.

«Մենք երբեք գերակայություն չենք տալիս մեր էգոյին, քանզի մենք նման ենք երկու կտոր լեգոյի (We never prioritize our egos, becouse we are like two pieces of legos)»,- ռեփերը անգլերեն մեկնաբանել է լուսանկարը։
Ի դեպ, Instagram-ում Միշոն իր երկրպագուներին տեղեկացրել է, որ այժմ Բաթումում է, որտեղ էլ հավանաբար զույգը պատրաստվում է նշել օրվա հոբելյարի ծննդյան տարեդարձը։