Քրիս Մարտինը հանդիպում է Ռիտա Օրայի հետ
LifestyleՉէր հասցրել Քրիս Մարտինը ամուսնալուծվել Գվինեթ Փելթրոուից, երբ նրան արդեն սկսեցին վերագրել նոր սիրավեպ։ Հիշեցնենք, որ նախկին ամուսինների ամուսնալուծության գործընթացը ձգվում էր 2 տարի։ Գվինեթ Փելթրոուն հայտարարել էր ամուսնալուծվելու ցանկության մասին դեռ 2 տարի առաջ, բայց Քրիսը ընկել էր դեպրեսիայի մեջ և հրաժարվում էր ստորագրել ամուսնալուծության թղթերը։
Սակայն ժամանակը բուժում է բոլոր վերքերը։ Coldplay խմբի առաջատարի նոր կիրքը, ըստ լուրերի, Ռիտա Օրան է։ Կիրակի երեկոյան նրանք զվարճացել են Նյու Յորքում Coldplay համերգին, իսկ հաջորդ օրը նրան նկատել էին հյուրանոցից դուրս գալիս, որտեղ այդ գիշեր եղել էր Քրիս Մարտինը։ Ի դեպ, Ռիտա Օրան նույն հագուստով էր, ինչ համերգի ժամանակ։