Ավարտին են մոտենում ծաղկասածիլների տնկման աշխատանքները
ОбществоՄայրաքաղաքի վարչական շրջաններում այս տարի ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 2,7 միլիոն ծաղկասածիլ` 7,3 հա տարածքում։ Այս ցուցանիշը ավելի է նախորդ տարվա ցուցանիշից 0,1 հա-ով։
Հիմնականում տնկվել են գեորգենի, տագետես, պետունյա, մեխակ, ցինյա, խորդենի, բեգոնյա և այլ տեսակի ծաղիկներ: Այժմ ծաղկասածիլների տնկման գործընթացը մոտենում է ավարտին: Զուգահեռաբար ընթանում են խնամքի աշխատանքներ. փոր, փխրեցում, քաղհան, պարարտացում, լրացումներ և ոռոգում։
Երևանում տեղադրվել են 90 գեղարվեստական նոր կոմպոզիցիաներ՝ փռվող ծաղիկներով։