Աստղային make up. Թայրա Բենքս (ֆոտո)
LifestyleԱյս սուպերմոդելը տարիներ շարունակ իր հայտնի` «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» նախագծի շրջանակներում սովորեցնում էր սկսնակ մոդելներին ճիշտ հագնվել, քայլել, խոսել եւ, իհարկե, շպարվել:
Նախագծի յուրաքանչյուր եթերաշրջան Թայրան զարդարում էր իր շքեղ եւ չկրկնվող կերպարնրով, համարձակ զգետներով եւ դիմագծերն էլ ավելի ընդգծող դիմահարդարմամբ:
Թայրա Բենքսի աչքերն ունեն գեղեցիկ կանաչ երանգ, որը մոդելն ավելի արտահայտիչ է դարձնում երկար թարթիչների եւ մուգ ստվերաներկերի շնորհիվ:
Թայրան շատ լավ գիտի իր դիմագծերի առավելություններն ու թերությունները: Սուպերմոդելը վարպետորեն կարողանում է թաքցնել բոլոր թերությունները` ընդգծելով թե իր կառուցվածքի, թե դեմքի առավելությունները:
Ամենահայտնի եւ պրոֆեսիոնալ մոդելներից մեկի` Թայրա Բենքսի դիմահարդարման ոճը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:










Սյունե Առաքելյան