Երջանիկ հարսնացու. Պիպա Միդլթոնը ցուցադրել է նշանադրության մատանին
LifestyleՔեյթ Միդլթոնի հարազատ քույրը՝ Պիպան, այսօր դուրս է եկել Լոնդոնի իր տնից փայլող ժպիտով և մատին 5 կարատանոց փայլուն մատանիով։ Հարսնացուն չի թաքցրել Ջեյմս Մեթյուզի կողմից ստացած մատանին պապարացիներից և թույլ է տվել նկարել ապագա հարսանիքի ապացույցը։
Նշենք, որ ապագա ամուսինները սկսել են հանդիպել 2012 թվականին։ Նրանց հարաբերությունները անամպ չեն եղել, բայց վերջում նրանք որոշեցին միմյանց կապվել ամուսնական կապերով։ Նրանց արդեն շնորհավորել են արքայազն Վիլիամը և հերցոգուհի Քեթրինը։
Ջեյմս Մեթյուզը իր սիրելին նվիրել է 200 հազար ֆունտ արժողությամբ մատանի։ Մատանին պատրաստված է ար-դեկո ոճով, պլատինից և սպիտակ ոսկուց։