ՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսն ամփոփել է 1-ին կիսամյակի աշխատանքը
ОбществоՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսի 2016թ. 1-ին կիսամյակի մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքներն ամփոփվել են հուլիսի 16-ին:
Զեկույցներով հանդես են եկել բանակային կորպուսի սպայական կազմը՝ մանրամասն վերլուծելով վեց ամսվա ընթացքում ունեցած հաջողություններն ու բացթողումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կիսամյակի արդյունքներով լավագույնը ճանաչված մի շարք զինծառայողներ զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են շնորհակալագրերով, պատվոգրերով, գերատեսչական կրծքանշաններով ու դրամական պարգևներով, իսկ լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ կարճաժամկետ արձակուրդ:
Միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նախանշել է 3-րդ եռամսյակի առաջնային խնդիրներն ու առաջադրել դրանց լուծման հիմնական ուղղությունները: