Վթար Չարենցի փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում
ОбществоՀուլիսի 20-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Mercedes A160» մակնիշի 24 LL 476 (վարորդ՝ 1981 թ. ծնված Մ. Հ.) եւ «Toyota Camry» մակնիշի 77 LV 717 (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
«Mercedes A160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիավանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: