Պարզ դիմակ` մաշկի երիտասարդացման համար
LifestyleԲոլոր նրանք, ովքեր չունեն ոչ ժամանակ, ոչ այնքան գումար, որպեսզի ժամանակն անցկացնեն գեղեցկության սրահներում ու սպա կենտրոններում, կա բնական այլընտրանքը, որը մաշկը կդարձնի մաքուր, երիտասարդ, կհեռացնի մեռած մաշկն ու սև կետերը։
Բնական բաղադրիչները ոչ միայն մատչելի են, այլ նաև օգտակար ու չեն պարունակում թունավոր նյութեր, որոնք կարող են վնասել մաշկը։
Բանանով դիմակը կօգնի թարմություն ու երիտասարդություն հաղորդել մաշկին, որի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը մի փոքր կտոր հասած բանան, որը պետք է ճզմել, ու 1թեյի գդալ մեղր։ Բաղադրիչները խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ ու քսել մաշկին։
Դիմակը պահել 10-15 րոպե, ապա անձեռոցիկով մաքրել ու լվացվել գոլ ջրով։