Գյումրիում գործող հեմոդիալիզի երկու տարբեր բաժանմունքները կմիավորվեն
ОбществоԳյումրիում գործող երկու տարբեր հեմոդիալիզի բաժանմունքներ կմիավորվեն: Միավորման արդյունքում «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի «Գյումրի» բժշկական կենտրոն: Այս մասին օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ վստահեցնելով, որ 2 հեմոդիալիզի բաժանմունքի միավորումը կնպաստի ծախսերի կտրուկ նվազեցմանը, բայց այս դեպքում մասնագետների կրճատում չի լինի:
«Իմաստ չկա 1 կմ-ի վրա երկու հեմոդիալիզի բաժանմունք ունենալ: Երկու անգամ ծախսեր են կատարվում այդ սարքավորումները պահպանելու համար: Այս կենտրոնում կան նորագույն սարքավորումներ, որակյալ բուժանձնակազմ,բայց մենք փաստացի մեկ կմ-ի վրա իրականացնում ենք նույն ծառայությունը: Սա իմաստազրկված է, քանի որ հասանելիության որեւէ հարց չի լուծվում« նոր տեխնոլոգիաներով հագեցած է այս կենտրոնը: Ջրամատակարարման, մաքրման եւ այլ ծախսերը մեկ տեղ լինելով ավելի մատչելի կլինի, բուժանձնակազմը ավելի բարձր աշխատավարձ կստանա: Միանշանակ պետք է միավորել»,-ն շեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Արմենուհի Մխոյան