Ռոնալդուն ցուցարդում է իր գեղեցիկ կազմվածքը՝ զբոսանավով հանգստանալու ընթացքում
LifestyleՊորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է վայելել իրեն արժանի հանգիստը՝ Եվրո-2016-ում Պորտուգալիայի հաղթանակից հետո։
Ըստ լուրերի` Ռոնալդուն հանդիպում է իտալական ռեալիթի շոուների աստղ Էլիզա Դը Պանիսիսի հետ։ Սակայն Ռոնալդուին Իսպանիայում զբոսանավով հանգստի ժամանակ նկատել են մեկ այլ գեղեցկուհու հետ։
31-ամյա պորտուգալացին մերկացել էր ու ցուցադրում էր իր գեղեցիկ ֆիզիկական տվյալները։ Նրա հետ զբոսանավում գտնվող գեղեցկուհին կրում էր վարդագույն լողազգեստ ու ևս ցուցադրում էր կազմվածքը։
Քրիշտիանուն նախորդ շաբաթ զբոսանավում հանգստանում էր մոր՝ 61-ամյա Դելորի ու որդու՝ Քրիշտիանու կրտսերի հետ։
