Կինն աստիճանները ներկել է իր սիրելի գրքերի շապիկների տեսքով (լուսանկարներ)
LifestyleԱնցած տարի Պիպա Բրանհամն ու նրա ամուսինը տեղափոխվել են իրենց առաջին մշտական տունը, որտեղ և կինն իրենց օջախն անհատականացնելու հնարավորություն է ստացել ու սկսել է աստիճաններից։
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը, կինն աստիճանների նկարազարդման աշխատանքի ընթացքում ավազ է օգտագործել, որպեսզի դրանք սայթաքուն չլինեն ու երեխաների համար ապահով դառնան։




