Երբեք չէի մտածի, որ մի օր իմ երգերը կկատարեն իմ շատ սիրելի երգիչները. «Պրեմիերա» նախագծի հաղթող Լիանա Թովմասյան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Երգահան Լիանա Թովմասյանին երաժշտասերները ճանաչեցին, երբ նա առաջին անգամ մասնակցեց «Պրեմիերա» նախագծին` ներկայացնելով «Գիտես` ես կգամ» երգը, որն իսկական հիթ դարձավ Սուսաննա Պետրոսյանի կատարմամբ: Լիանան այդ տարի չհաղթեց մրցույթում, փոխարենն ուժերը փորձեց նախագծի մյուս եթերաշրջանում` ներկայացնելով միանգամից երկու հիթ` «Իմ փոխարեն»-ը, որը կատարեց Նիկ Էգիբյանը եւ «Արեւ» երգը, որը ներկայացրեց Նարե Գեւորգյանն ու հաղթեց նախագծում` հաղթանակ բերելով նաեւ երգի հեղինակին` Լիանային:
Տարբերվող ձեռագիր ունեցող երգահանի հետ զրուցեցինք երգահանի մասնագիտության եւ երգեր գրելու գործընթացի մասին:

-Լիանա, քանի ՞ տարեկանից ես զբաղվում երաժշտությամբ:
-Անկեղծ ասած` շատ փոքրուց, քանի որ ծնվել եմ երաժշտի ընտանիքում եւ դեռ մանկուց լսել եմ թե դասական, թե ժողովրդական երաժշտություն: Փոքր հասակում երգել եմ, իսկ 6 տարեկանից արդեն հաճախել եմ երաժշտական դպրոց:
-Եւ նվագում ես, եւ ստեղծագործում, եւ հրաշալի ձայնայինտվյալներ ունես. ինչո ՞ւ քեզ չենք տեսնում նաեւ որպես երգչուհի:
-Երեւի նրանից է, որ շատ ինքնաքննադատ եմ եւ երբ ինքս ինձ լսում եմ, միշտ ինչ-որ բան դուրս չի գալիս կատարմանս մեջ:
-Հնարավո ՞ր է` մի օր էլ մրցութային նախագծերում ներկայանասհենց վոկաային տվյալներովդ:
-Մեկ անգամ փորձել եմ ուժերս` մասնակցելով «Հայ Սուպերսթար» նախագծին, անցա մի քանի փուլ, բայց հետո հասկացա, որ մրցութային նախագծերն ինձ համար չեն: Հուզմունքս բեմում շատ է լինում եւ դա ինձ խանգարում է, որ լիարժեք ներկայանամ:
-Քո ստեղծագործական ոճը տարբերվում է շատերից. ի ՞նչն է քեզոգեշնչում ստեղծագործելիս:
-Հիմնականում ստեղծագործում եմ փոփ եւ փոփ-ռոք ժանրերում, իսկ ոգեշնչվել կարող եմ ամեն ինչից` եւ պատմություններից, եւ երեւույթներից, եւ էմոցիաներից: Բայց քանի որ համագործակցում եմ նաեւ մի քանի բառերի հեղինակների հետ, այս դեպքում հենց բառերը ոգեշնչեցին եւ ծնվեց երաժշտությունը:

-Շատ կոմպոզիտորների երգեր ոգեշնչված են հենց անձնականկյանքից: Քո դեպքում է ՞լ է այդպես:
-Այո, ոչ բոլոր երգերը, բայց այդպիսի երգեր կան...
-Հաճախ ինչպե ՞ս ես ստեղծագործում` բառե՞րն ես սկզբում գրում,թե՞ երաժշտությունը:
-Դա կախված է նրանից, թե այդ պահին որն է մտքիս գալիս, եթե բառերն են, ապա սկզբում դրանք եմ գրառում եւ հակառակը...Բայց հիմնականում, ակամայից, երաժշտությունն է սկզբում ծնվում:
-Հայաստանում հե՞շտ է լինել երգերի հեղինակ:
-Կարծում եմ` այստեղ մեծ նշանակություն ունի երգի ժանրը: Երգերը միշտ պահանջված են լինում, երբ ունենում են իրենց լսարանը:

-Արդեն համագործակցել ես մի քանի հայ երգիչների հետ. ո՞ւմ հետկցանկանայիր ունենալ նոր համագործակցություն:
-Երբեք չեմ մտածել, որ մի օր իմ երգերը կկատարեն իմ շատ սիրելի երգիչ-երգչուհիները, ինչի համար շատ ուրախ եմ: Պարզապես, ցանկանում եմ, որ երգերս գտնեն իրենց «երկրորդ կյանք» տվողներին:
Սյունե Առաքելյան