«Ֆրանսիական երգի պատգամաբերը». Միրեյ Մատիոն 70 տարեկան Է
Общество2016 թվականի հուլիսի 22-ին լրանում Է ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Միրեյ Մատիոյի 70 տարին: Նրա բացարիկ ձայնը գրեթե կես դար դյութել Է հանրությանը, իսկ անունը դարձել Ֆրանսիայի խորհրդանիշն ու մարմնացումն ամբողջ աշխարհում: Երգչուհու ձայնագրությունները վաճառվել են շուրջ 190 միլիոն դոլար ընդհանուր գումարի 133 միլիոն ալբոմ եւ ավելի քան 55 միլիոն սինգլ քանակով ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մատիոյի գործունեությունը 1999 թվականին նշվել Է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւով՝ Պատվո Լեգեոնի շքանշանով, 2005 թվականին աստղն ստացել Է հատուկ իր համար ստեղծված պարգեւ՝ «Սուտակե սկավառակ»:
Մատիոն երբեք ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ մի անգամ նա պատրաստ Է եղել ամուսնանալու, բայց երբ փեսացուն նրանից պահանջել Է հեռանալ բեմից, ամուսնությունը չեղյալ Է հայտարարվել: Նրա խոսքով՝ ինքը ոչինչ չի զոհաբերել, պարզապես աշխատանքը միշտ նրա համար եղել Է առաջին տեղում:
Իր երիտասարդության գաղտնիքը նա համարում Է կարգապահությունը: Կարծում Է, որ անհրաժեշտ Է մշտապես հատեւել արտաքինին, ճիշտ սնվել եւ զբաղվել սպորտով: Նա մարզալիցք Է կատարում, լողում Է, օրական քնում Է տասը ժամ, երբեք արեւառությամբ չի զբաղվում, ոգելից խմիչքներ չի գործածում եւ չի ծխում: