Հայտնի է «Շրեկ - 5»-ի թողարկման ժամկետը
Lifestyle«Շրեկ» անիմացիոն ֆիլմի նոր մասը կարող է լույս տեսնել 2019 թվականին, նշում է The Hollywood Reporter-ը։
Մուլտֆիլմը կդառնա երկու նախագծերից մեկը, որը կյանքի կկոչի NBC Universal ընկերությունը Dream Works Animation ստուդիան ձեռք բերելուց հետո։ Նշվում է, որ 3.8 միլիարդ դոլար գնահատվող գործարքը կավարտվի այս տարի։
Որպես «Շրեկ - 5»-ի հավանական պրոդյուսեր նշվում է Քրիստոֆեևր Մելենդանդրին, որը հայտնի է իր «Սառցե ԴԱՐԱշրջան» աշխատանքով։