Մամա՛, ինձ վերջին անգամ ես տեսնում. Տավուշում սպանված 17-ամյա աղջկա մայրն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում
ОбществоYerkir.am-ը գրում է.
Հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի 17-ամյա բնակչուհի Աստղիկ Հանիսյանի սպանության գործով ձերբակալված նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը Yerkir.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց: Տիկինը նախ տարօրինակ համարեց այն, որ Արսենն իր վրա է վերցրել մեղքը, ապա ասաց՝ երբ այցելել է Արսենին ու զրուցել նրա հետ, զգացել է, որ որդին դիտավորյալ լռում է, ու ասես ինչ-որ բան թաքցնի:
«Ախր ամեն ինչ շատ խառն է ու խճճված: Դեպքի օրը, երբ Արսենը եկավ տուն, ես լվացի նրա շորերը, որ չորանան, քանի որ հաջորդ օրը պետք ա գնար Սևան, որտեղ աշխատում էր: Երբ Արսենը եկավ, իմ հարևաններն էլ են իմ տանը եղել ու տեսել են, թե Արսենն ինչ վիճակով է տուն մտել: Ասում են՝ իբր ես դիտավորյալ եմ արագ լվացել Արսենի շորերը, որ վրայի արյունը մաքրվի, բայց արյուն չի եղել, ոչ մի բան չի եղել, ես ուղղակի լվացել եմ շորերը, որ մինչև հաջորդ օրը չորանան, որ Արսենը հագնի, գնա գործի»,- ասաց Սվետլանա Խոջոյանը՝ շարունակելով պատմել, որ դեպքի օրը Արսենը ցանկություն է հայտնել գնալ Բերդ՝ այնտեղից գնումներ անելու, որ հաջորդ օրը գնա Սևան:
«Ասեց՝ գնում եմ հեռախոսիս զարյադչնիկ առնեմ, մեկ էլ գնամ եկեղեցի՝ մոմ վառեմ: Գնացել ա ու ընդեղ էլ տեսել ա Աստղիկին ու նրա մորը: Նստել են «Ուռենի» անունով կաֆեում, Արսենն իրանց պատիվ ա տվել: Հետո Աստղիկենց բարեկամներից մեկն ինձ զանգեց, ասեց, թե Արսենն Աստղիկին փախցրել ա, ես էլ ասեցի՝ չեմ հավատում, բայց զանգեցի իմ քրոջը, ինքն էլ զանգեց Արսենին ու իմացավ, որ չկա տենց բան: Ես էլ հետո խոսեցի Արսենի հետ, ասեց՝ ի՞նչ փախցնել, ի՞նչ բան, ես Բերդում եմ, հեսա կգամ»,- պատմեց Արսենի մայրը՝ հավելելով՝ լսելով, որ Արսենը իբրև թե փախցրել է Աստղիկին, վատացել է, քանի որ 17-ամյա աղջիկը, ով իրենց գյուղ էր եկել Շնողից, աչքի էր ընկնում ոչ բարոյական պահվածքով:
Շարունակությունը՝ այստեղ