ՀՀ սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալ է շնորհել Բեյրութի «Քնար» պարախմբին
КультураՀՀ սփյուռքի նախարարությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում հյուրընկալել է Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշել է, որ «Քնար» պարախումբը զինվորագրվել է սփյուռքի ինքնության գոյապայքարին և 60 տարի անընդմեջ պարարվեստի միջոցով հայապահպանության իր ուղին է կերտել: Պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիայում և այլ երկրներում:
Համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալ է շնորհել Բեյրութի «Քնար» պարախմբին:
«Թեև ՀՄԸՄ-ն արդեն 88 տարեկան է, սակայն հատկապես հզորացել է վերջին 25 տարիներին, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո»,-ասել է ՀՄԸՄ երևանյան գրասենյակի ղեկավար Լիլիթ Գալստյանը: