Կյանքիս որոշ ճյուղավորումներ մեծ հաճույքով կփոխեի, բայց հիմքին ձեռք չէի տա. Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 36 ամյակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր հաղորդավար Ավետ Բարսեղյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Life.panorama.am-ը, շնորհավորելով սիրված հաղորդավարին, խոսել է ոչ միայն ծննդյան օրվա, այլեւ տարիքային առանձնահատկության ու անցած ճանապարհի մասին:
«Ավելի երիտասարդ տարիքում շատ էի սիրում մեծ, շուխուրով ու խնջույքային տարեդարձներ, բայց տարիքի հետ գնալով այդ ամենը պակասեց ու հիմա ավելի շատ նախընտրում եմ ծննդյանս օրերն անցկացնել նեղ, ընտանեկան, շատ մտերմիկ միջավայրում, երբ ամենահարազատներով ենք, ինչն էլ եւ այսօր կլինի»,- մեզ հետ զրույցում պատմեց օրվա հերոսն ու անդրադարձավ իր ունեցած ամենաթանկ նվերին.
«Ինձ համար ամենաթանկ նվերը մարդկանց ուշադրությունն է, էն անսահման զանգերն ու շնորհավորանքները, էներգինա, որ մի ամբողջ տարվա համար կբավականացնի: Իսկապես՝ այսօրվա ստացածս ջերմությունն ու սերը ինձ համար մեկ տարվա պաշար է»:
36-ը Ավետ Բարսեղյանի համար խորհրդանշական է լինելու, քանի որ հենց այս տարիքում է հաղորդավարը առաջին անգամ հայր դառնալու: Այս մասին խոսելիս՝ Ավետն իրեն հատուկ համեստությամբ ու ժպիտով նշեց, որ անձնական դաշտի մասին չի ուզում խոսել, միայն ավելացրեց. «Սա մեծ երջանկություն է»:
Շարունակությունը` այստեղ: