Ֆուտբոլիստ Մարիո Գոմեսն ամուսնացել է (ֆոտո)
LifestyleԳերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսն ամուսնացել է։ Պսակադրության արարողությունը կայացել է Մյունխենում։ Նրա ընտրյալը 36-ամյա մոդել Կարինա Վանցունգն է։
Զույգը ծանոթացել է 5 տարի առաջ։ Արարողությունից շատ մանրամասներն հայտնի չեն, միայն պարզ է, որ զույգը նախընտրել է համեստ հարսանիք, որին ներկա են եղել միայն մտերիմները։
Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպված եղել։ Զույգը եկեղեցուց հեռացել է գեղեցիկ զարդարված ավտոբուսով։















