Դոլարը, եվրոն և ռուբլին արժեզրկվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 25-ին կազմել է 476.08 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.16 դրամ՝ իջնելով 1.75 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 625.33 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 25-ին կազմել է 7.34 դրամ, նվազումը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 301.53 դրամ, ոսկի՝ 20,215.83 դրամ, պլատին՝ 16,714.51 դրամ։