Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա. Նարեկ Մակարյանն` իր անվան շուրջ հյուսված սիրավեպի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Վերջերս երգիչ Նարեկ Մակարյանը հաղթանակով վերադարձավ «Морской Узел» միջազգային մրցույթից: Սակայն նրա երկրպագուները բուռն քննարկում էին ոչ միայն նրա հաղթանակը, այլեւ լուսանկարներում նրա կողքին հայտնված կարմրահեր գեղեցկուհուն: Արդյո՞ք Նարեկ Մակարյանն ընտրյալ ունի:
Հարցի պատասխանը պարզելու համար զրուցեցինք Նարեկի հետ.

«Այդ գեղեցկուհին Վիկան է: Նա մոդել է եւ «Морской Узел» մրցույթի աշխատակազմի անդամներից է»,-նշեց երգիչն` ավելացնելով.

«Այո, որոշ ինտրիգա եղել է մեր միջեւ, միմյանց շատ ենք հավանել, բայց թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա»:
Նարեկն ու Վիկան շարունակում են շփվել մրցույթից հետո.

«Ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան: Նույնիսկ, Հայաստան եմ հրավիրել: Իրականում, նրա հետ շփվելը շատ հաճելի է: Երբեւէ նման մեկի հետ չէի շփվել: Յուրօրինակ արտաքին եւ ներաշխարհ ունի նա:»,-ասում է Նարեկը:
Սյունե Առաքելյան